Մենք 1 տարեկան ենք
Ողջույն համայնքի անդամներ ջան:
Բազմաթիվ լավ նորություններ կան ձեզ ասելու:
Սկսենք ամենաուրախալիից.
Google-ը երկար քնած մնալուց հետո վերջապես թարմացրել է կայքերի գնահատման իր ցուցակը (PR – Page Rank), և մեր համայնքի պաշտոնական կայքը գնահատել է 10 բալանոց համակարգով 4: Սա շաաատ ուրախալի փաստ է, քանի որ իսկապես բավականին դժվար է արժանանալ Google-ի բարեհաճությանը և նման բարձր գնահատական ստանալ: Այս թիվը մեզ համար նշանակում է, որ մեր կայքի բովանդակությանը համապատասխանող ցանկացած որոնման արդյունքում մեր կայքը միշտ կլինի առաջնային տեղերում որոնման արդյունքի մեջ և կունենա մեծ քանակի այցելություններ, ինչն էլ կնպաստի մեր բլոգերների ճանաչելիության բարձրացմանը:
Շուտով լիովին կթարմացվի կայքի դիզայնը, կավելանան նոր գործիքներ կայքում, կլինի նաև գրանցվելու և նորությունները էլ. փոստով ստանալու հնարավորություն:
Այնպես որ ակտիվացեք ժողովուրդ ջան: Մենք լուրջ գործ ենք սկսել ու պետք չէ կես ճանապարհին կանգ առնել
Ազատ արտահայտվեք, գրեք այն ինչ մտածում եք, կիսվեք աշխարհի հետ ձեր կարծիքներով, նոր գաղափարներով, մտահոգություններով:
Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ Հայ Բլոգերների Համայնքը` հավատարիմ մնալով իր նպատակին, շարունակելու է այս տարի էլ զարգացնել իր ցանցը, ընդգրկել նոր բլոգերներ, զարգացնել տեխնիկական հնարավորությունները:
Մոտակա պլաններից կարող ենք նշել.
- առաջխաղացումը սոցիալական ցանցերում
- WordPress պլատֆորմի հիման վրա բլոգների ստեղծման ձեռնարկի պատրաստումը
- նոր ակտիվ բլոգերների ընդգրկումը
- մասնակցությունը հայկական բլոգինգի զարգացման միջոցառումներին
Ուրախ կլինենք լսել նոր առաջարկներ և նոր գաղափարներ մեր Համայնքի զարգացման համար:
Սպասում ենք ձեր արձագանքներին:





