Համայնքի մասին

Բարև:
Հայ Բլոգերների Համայնքը ողջունում է Ձեզ իր պաշտոնական կայքում:
Այս նախագիծը ստեղծվել է աջակցելու համար Համացանցում հայալեզու որակյալ բլոգների ստեղծմանն ու առաջխաղացմանը:
Ի՞ՆՉ Է «ՀԱՅ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԸ»
Համայնքը մի համակարգ է, որը նպատակ ունի մեկ միասնական հզոր հովանու ներքո հավաքել ամբողջ համացանցում հայալեզու բլոգները:
Այն չի պատկանում որևէ կրոնական, քաղաքական կամ այլ հասարակական առանձին խմբերի շահերը ներկայացնող կառույցի:
Համայնքը որևէ այլ գաղափար չի քարոզում, քան այն, որ բոլոր մեզ հասանելի և օրինական միջոցներով զարգացնենք հայալեզու Ինտերնետ միջավայրը՝ այն հագեցնելով որակյալ և գրագետ հայերեն բովանդակության տեղեկատվությամբ:
Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ
Մենք տրամադրում ենք անվճար ենթադոմենային տարածքներ բոլոր այն հայալեզու բլոգերներին, որոնք ցանկանում են անկախ բոլոր բլոգային համակարգերից ինքնուրույն զարգացնել իրենց կայքերը, օգտվել WordPress պլատֆորմի ընձեռած բոլոր հնարավորություններից, ցուցաբերել ստեղծագործական մոտեցում իրենց բլոգի կառուցման և զարգացման ուղղությամբ:
ԻՆՉՊԵ՞Ս է ԱՅՆ ԳՈՐԾՈՒՄ
- Հայ Բլոգերների Համայնքը WordPress բաց կոդավորմամբ պլատֆորմի հիման վրա ստեղծված մի համակարգ է:
- Համակարգի յուրաքանչյուր անդամ ունի իր բլոգը՝ անուն.armenianbloggers.com հասցեում, համայնքի ենթադոմենային տիրույթում:
- Բլոգի հոստինգը և տեխնիկական սպասարկումն իրականացվում է Համայնքի հիմնադիրների կողմից ԱՆՎՃԱՐ հիմունքներով՝ այսինքն, անդամներից ոչ ոք չի վճարում իր բլոգի հոստինգի կամ դոմենի համար:
- Համայնքի յուրաքանչյուր բլոգեր կարող է անսահմանափակորեն օգտվել բլոգի զարգացման այն բոլոր հնարավորություններից, որոնք տրամադրում է Wordpress պլատֆորմը՝ նախապես այդ մասին տեղյակ պահելով Համայնքի տեխնիկական սպասարկումը իրականացնող ադմինիստրատորին:
- Համայնքի բլոգների բովանդակության և այլ հրապարակվող գովազդային նյութերի նկատմամբ հատուկ պահանջներ չկան (գրաքննություն մեր սկզբունքներին դեմ է)
Ձեզ միայն մնում է ունենալ լավ, հետաքրքիր և յուրօրինակ գաղափարներ, և մեծ ցանկություն դրանք աշխարհին ներկայացնելու Ձեր անձնական բլոգի միջոցով: Մնացածը կանենք մենք:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ Հայ Բլոգերների Համայնքին և ունենալ իրենց բլոգը մեր համակարգում, կարող են մեկնաբանություն թողնել այս հաղորդագրության տակ: Մենք անմիջապես կկապվենք Ձեր հետ, և առավել մանրամասն կքննարկենք Ձեր բլոգի հետ կապված բոլոր հարցերը:
Մաղթում ենք արդյունավետ բլոգինգ՝ ի նպաստ հայերեն լեզվի տարածմանը Համացանցում:





Voxjuyn! Mtacum em blog unenal, bayc vstah chem. Inchov karox eq ognel?
Բարև Ջեզ, ես ցանկանում եմ բլոգ ունենալ armenianbloggers.com բլոգային համակարգում
Բարև, խնդրում եմ գրեք թե ինչ անունով բլոգ եք ուզում և 1 օրվա ընթացքում մենք կսարքենք այն, և Ձեր էլ. փոստի հասցեյին կուղարկենք մուտքի գաղտնաբառը:
ԱՆՈՒՆ.armenianbloggers.com