Նորից աշուն: Բնության ջերմ ու բազմապիսի շողերը պարունակող երևույթ: Տաքուկ անկյուն: Անվերջ մեղեդի: Խորհրդավոր մեղե
դի: Մի այնպիսի մեղեդի, որին ստեղծում է ծառի տերևը, անձրևը, քամին ու այս ամենի միջից հնչող ոտնաձայնը:Կարկուտից ծնվող ուժ: Անձրևից` հեզություն, իսկ Արևից` գնահատելու կարողություն: Այո’, ոչ ոք Արևին ամռանը շնորհակալություն չի հայտնում, իսկ երբ աշնանը անձրևն ու քամին են հյուր գալիս և հանկարծ այցելում է նաև Արևը, ապա միանգամից տաքուգ գրկում ենք նրան ու բաց չենք թողնում:
Սիրուն է աշունը:
դի: Մի այնպիսի մեղեդի, որին ստեղծում է ծառի տերևը, անձրևը, քամին ու այս ամենի միջից հնչող ոտնաձայնը:Կարկուտից ծնվող ուժ: Անձրևից` հեզություն, իսկ Արևից` գնահատելու կարողություն: Այո’, ոչ ոք Արևին ամռանը շնորհակալություն չի հայտնում, իսկ երբ աշնանը անձրևն ու քամին են հյուր գալիս և հանկարծ այցելում է նաև Արևը, ապա միանգամից տաքուգ գրկում ենք նրան ու բաց չենք թողնում:
Սիրուն է աշունը:
Կանաչիկ
Ուրախ-զվարթ թռչկոտում էի այս թփից այն թուփը, այս քարից այն քարը, մեկ էլ հանկարծ մթնեց: Քիչ հետո հասկացա, որ գլխարկի մեջ եմ: Ինչին էր պետք ինձ պես գորտը, ինքս էլ չհասկացա:
Մի քանի ժամ հետո ես արդեն բանկայում հարմար տեղավորվել էի: Մարդիկ շուրջս էին հավաքվել: Կարծես գորտ տեսած չլինեին երբևէ: Գնում գալիս Կավա էին կանչում ու տկտկացնում բանկան: Ես էլ դե ժպտում եմ, ձեռքով անում ապակու այս կողմից: Մարդ են էլի, թող ուրախանան: Կավա են անընդհատ կանչում: Երևի սա իմ անունն է լինելու: Իմանամ էլի, թե չէ կկանչեն, չեմ էլ հասկանա, որ ձայն հանեմ:
Հանկարծ կնեղվեն:Վայ, այս ուր է ինձ տանում: Էլի նույն գլխարկի մեջ եմ: Հիմա էլ մի աղջիկ է գուրգուրում: Ինձ դեռ երբևէ չէին փորձել այսպես սիրել: Վայ, չէ, մի արա, այ աղջի ջան, մի համբուրիր ինձ: Ինչի, ախր ինչի: Ուֆ, լավ հաջողացրի: Երևի էս տեղն ինձ համար է: Վերկացա, հարմար տեղավորվեցի մի ապակեպատ վայրում, որտեղ ինձ համար հետաքրքիր մանրուքներ էին դրել:Մի քանի րոպե անց պարզվեց, որ նոր տերս այդ աղջիկն էր, ով էլ առանց բարևելու, ծանոթանալու, որոշեց, որ սրանից հետո ինձ ասելու են Կանաչիկ: Հիմա բղավում եմ , հասկացնում եմ, որ ես Կավան եմ: Ախր իբր Կավան շատ էր դուրս գալիս հիմա էլ Կանաչիկ: Ինչ անեմ: պիտի հաշտվեմ:Այդ օրից ի վեր մարդիկ սկսեցին տնօրինել կյանքս: Գուցե հետո սկսեն հասկանալ, որ ես էլ կարծիք արտահայտելու իրավունք ունեմ ու իմ մասին որոշումները գոնե ինձ հետ խորհրդակցնեն ու նոր կատարեն:
Կարմիր
Սառնարանի դուռը բացվեց: Լույսը վառվեց: Մեզ մի աղջնակ ցելոֆոնի միջից հանում ու տեղավորում էր սառնարանի հատվածում: Բոլոր ընկերներիս մի տեղում դրեց, իսկ ես մայոնեզի կողքին հայտնվեցի չգիտես ինչու: Երևի ուզում էր ամենաառաջինը ինձ ուտել: Բայց աի ու տես, որ ամեն օր բացում էր սառնարանի դուռն այդ տանսյոթամյա պարմանուհին, հանում այնտեղից երկու նուռ ու փակում էր: Ամեն բացելուց սիրտս սկսում էր արագ աշխատել: Ուղղակի խելագարվում էի այն մտքից, որ միայն ջարդված կեղևս է մնալու: Continue reading »
Օգնենք Հայաստանը ներկայացնենք տաղանդավոր կողմերով:
Բարև: Այս բլոգը բացել եմ՝ տարբեր համերգների մասին տպավորություններս ձեզ հետ կիսելու համար: Սա նաև լավ միջոց է երգերիս մասին ձեր կարծիքն իմանալու համար: Շնորհակալ եմ, որ հետաքրքրություն եք ցուցաբերել ու այցելել եք:
Hello. I just opened this blog to write here about my impressions and fillings from different performances, concerts. And also It’s a good way to listen your opinion about my songs:) I want to say thank you for your interest to my blog!
մեծ հույսեր եմ կապում նորից վերաբացվող Նաիրի կինոթատրոնի հետ...
ու ինձ դրանց կողքին հեքիաթում էի զգում
Վերջերս լսեցի Ալեն Դալեսի ու 1945 թվականին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի ժողովներից մեկի
Վերջերս լսեցի Ալեն Դալեսի ու 1945 թվականին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի ժողովներից մեկի
բժշկագիտությունը պետք է լինի հոգևոր





